Նինոծմինդայի բնակիչները չեն ձգտում Եվրոպա մեկնել

Նինոծմինդայի բնակիչները չեն ձգտում Եվրոպա մեկնել

2017թ մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն առանց վիզայի մեկնել շենգենյան գոտու Եվրոպական Միության անդամ երկրներ: Սակայն եվրոպական երկրներում սահմանված ժամկետից երկար մնալը դիտվում է խախտում, որն էլ կարող է հանգեցնել ազատ վիզայի ռեժիմի դադարեցման:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները առանձնապես չեն էլ ձգտում Եվրոպա մեկնել: “Եվրոպայում լավ է, եթե գումար ունես, կարող ես մեկնել շրջագայության, տեսնել եվրոպական երկրների տեսարժան վայրերը, զբոսնել: Սակայն գումար չլինելու պատճառով մեզանից շատերը մեկնում են Ռուսաստան` արտագնա աշխատանքի”,- նշում են բնակիչները: Իսկ բնակիչներից շատերը կարծում են, որ եթե տեղում աշխատատեղերի պակաս չլինի, ապա ոչ Ռուսաստան գնալու կարիք կլինի, ոչ էլ` Եվրոպայի:

«Ջավախքի ողջամիտ հասարակություն» ոչկառավարական կազմակերպության նախագահ Աղասի Զալալյանի խոսքով` Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները լավ տեղեկացված չեն Եվրոպական Միության մասին:

Տեղեկատվություն ստանալու համար կենտրոնական ոչկառավարական կազմակերպությունների հետ գյուղերում անցկացվում են տեղեկատվական հանդիպումներ:

Անահիտ Զալալյան