
Վերա Մկրտչի Արոյանը Հեշտիա գյուղից ծնվել է 1931թ.:
Քրոջ և փեսայի մահվանից հետո 87-ամյա Վերա Արոյանը 20 տարի է ապրում է կիսաքանդ տան մեջ: Նա չի ամուսնացել և կյանքի մեծ մասը ապրել է քրոջ ընտանիքի հետ միասին:
Տարեց կնոջ վիճակը վատացել է հատկապես տեսողությունը կորցնելուց հետո:
«Լրիվ մենակ եմ, չունեմ քույր, եղբայր, զարմիկներ, նրանք բոլորը հիվանդացան ու մահացան: Չկա մեկը, որի իմ մասին հոգ տանի, լավ է, որ գոնե հարևաններ ունեմ, հատկապես Նորիկ Փիջոյանի ընտանիքը:
Նրանք գալիս և խնամում են ինձ: Ես ցավերից վեր կենալ չեմ կարող: Կյանքում որտեղ ասես, որ չեմ աշխատել, ինչ աշխատանք ասես, որ չեմ կատարել: Բայց հիմա այս վիճակում եմ»,- պատմում է ծեր կինը:
Վերա Արոյանը սոցիալական ապահովագրության գործակալությունից ստանում է 50 լարի և 216 լարի կենսաթոշակ, սակայն այդ գումարը բավարարում է ընդամենը վառելանյութի և ալյուրի ձեռքբերման համար: