Դահուկավազքը գնալով զարգանում է Նինոծմինդայում (լուսանկարներ)

Դահուկավազքը գնալով զարգանում է Նինոծմինդայում  (լուսանկարներ)

Արդեն մեկ ամիս է Նինոծմինդայի մունիցիպալիտետի մարզադպրոցի դահուկավազորդները ինտենսիվ պարապմունքներ են անցկացնում:

Գույքի բացակայության պատճառով, այս մարզաձևը լիարժեք կերպով զարգացնել և բարձր մակարդակի մարզիկներ պատրաստելը շատ դժվար է:
Մեկ ամսվա ընթացքում Նինոծմինդայի դահուկվազորդների մասնակցել են Գյումրիում կազմակերպված մրցումների, որտեղ ոսկե մեդալ են նվաճել: Այժմ մարզիկները ինտենսիվ կերպով մարզվում են, որպեսզի մասնակցեն Բակուրիանիում անցկացվելիք մրցաշարին:

Մարզիչ Հովհաննես Ղարսլյանի խոսքով՝ 15 դահուկավազորդներ ունեն սեփական դահուկները և կարողանում են մարզվել: Սակայն մարզիչը ցավով է նշում, որ մարզագույքի բացակայությունը շատ է ազդում մարզիկների ակտիվության վրա:

«Մարզիկներին նախապատրաստելու համար մենք մարզում ենք նրանց տարբեր վազքային վարժություններով՝ օրինակ ձողերով վազք խաչաձև տեղանքով դեպի բարձունքը, ինչպես նաև երկարատև արգելարշավ, սահավազք, դասական քայլք և իհարկե ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն»,-նշեց մարզիչը:

Բժիշկ Երվանդ Սավոյանը, ով ևս ակտիվ կերպով մարզվում է դահուկասպորտով, նշեց, որ սա միակ սպորտաձևն է մեզ մոտ, որով հնարավոր է զբաղվել 6 ամիս, քանի որ ձմեռը երկար է մեզ մոտ: Դահուկավազքը շատ օգտակար է երեխաների եւ մեծահասակների ֆիզիկական և մտավոր զարգացման համար: Ցավոք, անհրաժեշտ մարզագույքը դժվար է գնել, քանի որ այն հատուկենտ վայրերում են վաճառվում, ինչն էլ խանգարում է ցանկացողներին զբաղվել այս մարզաձևով:

Մանրամասների մասին մեզ տեղեկություն տրամադրեց մարզիչ Հովհաննես Ղարսլյանը.

Բորիս Ղարսլյան