Վերին Լարսը կրկին փակ է

Վերին Լարսը կրկին փակ է

Ձյան առատ տեղումների պատճառով Ռուսաստանը Վրաստանին կապող Ռազմավիրական ճանապարհը հունվարի 28-ի ժամը 7.30-ից (մոսկովյան ժամանակով) փակ է տրանսպորտի երթեւեկության համար:
«Հունվարի 28-ին` մոսկովյան ժամանակով ժամը 07.30-ից, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով (ձյան առատ տեղումներ) երկու ուղղություններով փակվել է Ռազմավիրական ավտոճանապարհը», – ասված է Ռուսաստանի ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս ձմռանը ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհն արդեն մի քանի անգամ փակվել է:news.am



Opinion, pooling and voting