Աշխարհի անձնագրերը լինում են չորս գույնի, ահա թե ինչու…

Աշխարհի անձնագրերը լինում են չորս գույնի, ահա թե ինչու…

Կարմիր անձնագիր

Կարմիր անձնագրեր տրվում են ԵՄ երկրներում, երկրներում, որոնք ցանկություն ունեն մտնել ԵՄ կազմի մեջ։ Սլովենայի, Չինաստանի, Սերբիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Ռումինիայի, Լեհաստանի և Վրաստանի քաղաքացիները ունեն կարմիր գույնի անձնագրեր: Եվրամիության անդամ երկրները, Խորվաթայից բացի, օգտագործում են բորդո և կարմիրի այլ երանգներով անձնագրեր: Եվրամիությանն անդամակցելով հետաքրքրված պետությունները, այդ թվում Թուրքիան, Ալբանիան և Մակեդոնիան անձնագրի գույնը փոխել են կարմիրի։ Բոլիվիայում, Էկվադորում, Կոլումբիայում ու Պերուում տրվում են բորդո անձնագրեր։ Շվեյցարիայում անձնագիրը դրոշի գույնն ունի՝ վառ կարմիր ու սպիտակ խաչ։ Իսկ ռուսական անձնագրերի կարմիր գույնը շատերը պայմանավորում են նրանով, որ ժառանգվել է ԽՍՀՄ-ից։

Կապույտ անձնագիր

Կարիբյան ավազանի երկրները, ինչպիսին Կուբան է, որպես կանոն օգտագործում են կապույտ գույնը, բայց կապույտը միայն այնտեղ չի հանդիպում։ Կապույտ են նաև Հարավային Ամերիկայի երկրների՝ Բրազիլիայի, Արգենտինայի, Պարագվայի, Ուրուգվայի անձնագրերը։ Ուկրաինական անձնագիրն ունի երկնագույնի երանգ՝ պայմանավորված դրոշի գույնով։ ԱՄՆ-ում տրվող անձնագիրը մուգ կապույտ է դարձել 1976 թվականին։ Մինչ այդ՝ 1930-ականներին, եղել է կանաչ, հետո՝ բորդո, 1970-ականներին սև։

Կանաչ անձնագիր

Իսլամական պետությունների մեծամասնությունը օգտագործում են կանաչ գույնի անձնագրեր՝ կապված իրենց կրոնում այդ գույնի նշանակությամբ։ Կանաչը, ինչպես ասում են, եղել է Մուհամմեդ մարգարեի սիրելի գույնը և խորհրդանշում է բնությունն ու կյանքը։ Կանաչ երանգ ունեն նաև Արևմտյան Աֆրիկայի տնտեսական միության երկրները, ինչպիսիք են Նիգերիան, Սենեգալը։

Սև անձնագիր

Սև գույնն անձնագրի համար համարվում է ավելի պրակտիկ. մուգ գույնը ավելի դժվար է կեղտոտվում։ Այս գույնն օգտագործում են Բոտսվանայում, Զամբիայում, Նոր Զելանդիայում

Այլ գույներ

4 հիմնական գույներից բացի հանդիպում են նաև այլ գույնի անձնագրեր։ Օրինակ՝ Կանադայի քաղաքացիներին տալիս են սպիտակ անձնագրեր՝ որպես ժամանակավոր փաստաթուղթ։ Նորվեգիան տարբեր երանգների անձնագրեր է առաջարկում մինիմալիստական ոճի մեջ:

www.1tv.ge



Opinion, pooling and voting