Զուրաբ Ժվանիայի անունը կրող ուսումնական կենտրոնում անցկացվեցին վրաց լեզվի քննություններ

Զուրաբ Ժվանիայի անունը կրող ուսումնական կենտրոնում անցկացվեցին վրաց լեզվի քննություններ

Փետրվարի 2-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Զուրաբ Ժվանիայի անունը կրող ուսումնական կենտրոնում անցկացվեցին վրաց լեզվի քննություններ:

Քննությունը հանձնում էին հինգ խմբեր: Խմբերից երեքը հանձնում էին լեզվի իմացության А2 կարգի, իսկ երկուսը` А1 կատեգորիայի քննություններ:

Քննություն հանձնող անձանց թիվը կազմում էր 58: Նրանք հիմնականում տարբեր հաստատությունների աշխատակիցներ, բարձր դասարանների աշակերտներ և գործազուրկ անձինք էին:

Քննությունները անցկացվում են երկու փուլով` թեստավորում և հարցազրույց: Քննությունը ընդունում էին Քութաիսիի Զուրաբ Ժվանիայի անունը կրող լեզվի դպրոցի ներկայացուցիչները և Վրաստանի տարբեր բուհերից ընտրված քննական հանձնաժողովի անդամները:

Ներկայումս ուսումնական կենտրոնում գոյություն ունեն 17 խմբեր: Ժդանովական, Գորելովկա, Թորիա, Սաթխա, Փոկա, Գանձա գյուղում բացվել են 6-ական խմբեր:

Քննությունները հաջողությամբ ավարտելուց հետո դասընթացի մասնակիցները ստանում են վրաց լեզվի ուսուցման դասընթացը ավարտելու մասին վկայականներ:

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting