Մեկնարկել է գարնանային զորակոչը

Մեկնարկել է գարնանային զորակոչը

2018 թ. հունվարի 26-ից մեկնարկել է գարնանային զորակոչը, որը կտևի մինչև հունիսի 30-ը:

Այն բանից հետո, որբ հայտարարվում է պարտադիր զորակոչի մեկնարկի մասին, ապա զորակոչիկը ստանում է ծանուցագիր զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին, որտեղ նա հաշվառման է ենթարկված: Զորակոչիկը պետք է ներկայանա զինկոմիսարիատ ծանուցագրում նշված օրը: Այն զորակոչիկները, ովքեր խուսափում են ներկայանալ զինվորական կոմիսարիատ և հրաժարվում են ծառայություն անցնելուց, նրանց պատասխանատվության կկանչի դատարանը:

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայությունից ժամանակավոր կազատվեն ուսանողները, գյուղական ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ ստնտուն, թոշակառուների զավակները, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Ամուսնացած անձինք, ովքեր ունեն 1 երեխա, 3 տարով ազատվում են ծառայությունից, իսկ ովքեր ունեն 2 երեխա, առհասարակ ազատվում են զինծառայությունից:

Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից:

Նշենք, որ ծառայելով բանակում զինծառայողները ստանում են 50 լարի դրամական վճար: Զինծառայողը իրավունք ունի սեփական ցանկության դեպքում հանգստյան օրերին գնալ տուն: Վրաստանում զինապարտ են համարվում 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչները, իսկ զինծայությունը տևում է 1 տարի:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի զինվորական ծառայության ղեկավար Նաիրի Մանուկյանի հետ.

Բորիս Ղարսլյան