Հասարակական կարծիքի վերջին արդյունքներով, որն անցկացրել է CRRC-ը, Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը աջակցում է հարցվածների 41%-ը, ԵՄ-ին անդամակցությանը՝ 45%-ը, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը՝ 19%-ը:
Հարցումը, որի արդյունքները հրապարակվել են այսօր՝ փետրվարի 4-ին, անցկացվել է 2017-ի սեպտեմբեր-հոկտեմբերին՝ «Կովկասյան բարոմետր» հետազոտական նախագծի շրջանակներում: Հարցմանը մասնակցել է 2379 մարդ Թբիլիսիից և հարակից շրջաններից:
CRRC-ի տվյալներով՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանն աջակցողների թիվը 3 տոկոսով ավելացել է՝ 2015-ի համեմատ. այն ժամանակ կողմ էին արտահայտվել համապատասխանաբար 42%-ը և 38%-ը: Նույնքան պակասել է ԵԱՏՄ-ի կողմնակից հարցվածների թիվը. 2015 թվականին այն 22 տոկոս էր: