Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը բաց է, սակայն կան սահմանափակումներ

Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը բաց է, սակայն կան սահմանափակումներ

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ուժեղ ձնաբքի և մերկասառույցի հետևանքով Փարվանայի լեռնանցքում երթևեկությունը սահմանափակվել է որոշ տրանսպորտային միջոցների համար:

Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա պետական նշանակության մայրուղու 94-ից մինչև 110 կմ հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Մնացած տիպի փոխադրամիջոցների համար երթևեկությունը ազատ է առավոտվա
08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն:



Opinion, pooling and voting