Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հունվար ամսվա ընթացքում անցկացրել է 6 տենդերային մրցույթ:
Անցկացված մրցույթները մասնավորապես վերաբերում են ենթակառուցվածքային աշխատանքների նախագծմանը, տրանսպորտին և ԶԼՄ-ներին:
1.Եփրեմովկա, Ժդանովական, Ուչմանա գյուղերում ՛՛ԴՄ՛՛ ՍՊԸ-ն հաղթել է արարողությունների տների կառուցման համար հայտարարված մրցույթը նախատեսված 2900 լարիից 1700-ի դիմաց:
2.Անհատ ձեռներեց Երանակ Կարապետյանը հաղթել է զինվորական ծառայության և սպորտային միջոցառումների ուղևորափոխադրումների իրականացման համար հայտարարված մրցույթը` նախատեսված 32627 լարիից 18499 լարիի դիմաց:
3.ԶԼՄ-ների համար հայտարարված մրցույթում հաղթել է “Փարվանա” հեռուստաընկերությունը նախատեսված 50 հազար լարիից 50 հազար լարիի դիմաց:
4. Մինի մարզադաշտերի կառուցման համար հայտարարված մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց Գևորգ Գոլիվոնդյանը նախատեսված 3600 լարիից 1599 լարիի դիմաց:
5.Կոյուղագծի կառուցման համար հայտարարված մրցույթը շահել է “Իրեմի ՍՊԸ”-ն նախատեսված 2000 լարիից 1977 լարիի դիմաց:
6.Գիշերային լուսավորության անցկացման համար հայտարարված մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց Ռաֆայել Ռաիսյանը նախատեսված 1800 լարիից 1750 լարիի դիմաց:
Վերոնշյալ տենդերներից ներկայումս պայմանագրեր են կնքված միայն նհատ ձեռներեց Ռաֆայել Ռաիսյանի և ՛՛Իրեմի ՍՊԸ՛՛-ի հետ:
Մոտ օրերս Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը անցկացնելու է նաև մունիցիպալիտետի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման հետ կապված տենդեր:
Նյութը պատրաստեց Գարուշ Արզումանյանը