Թբիլիսիի պետական համալսարանը 100 տարեկան է

Թբիլիսիի պետական համալսարանը 100 տարեկան է

Կովկասում առաջին ազգային (պետական) համալասարանը (1989թ-ից սկսել է կրել հիմնադիր Իվանե Ջավախիշվիլիի անունը), որը վրացերեն լեզվով ուսուցմամբ եւ վրացական կրթական ավանդույթները պահպանելով, Վրաստանում եվրոպական տիպի համալսարանի հիմք է դարձել, 1918թ-ի փետրվարի 8-ին է բացվել: Այսօր ԹՊՀ-ն 100 տարեկան է: Թբիլիսիի պետական համալասարանը միակն է ոչ միայն Վրաստանում, այլեւ Կովկասում, որը` 2018թ-ին «The US News & World Report» կազմակերպության ռեյտինգային համակարգում աշխարհի լավագույն համալսարանների 2 տոկոսի մեջ է մտնում:

ԹՊՀ-ի 100-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքում միջոցառումների կազմակերպմամբ է զբաղվում ՄԱԿ-ի մշակույթի, գիտության եւ կրթության կազմակերությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Որոշումը կայացվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպություն Փարիզում անցկացված գլխավոր կոնֆերանսի` 39-րդ նստաշրջանի ընթացքում, բարեկամ երկրների աջակցությամբ: Այսպես, ԹՊՀ-ի 100-ամյակը ստանում է միջազգային նշանակություն եւ կնշվի ողջ տարվա ընթացում:

Համալսարանի 100-ամյակի կապակցությամբ քաղաքում կախվել են ԹՊՀ-ի դրոշները, Խորհրդարանի նախկին շենքը զարդարվել է ԹՊՀ-ի պաստառներով, կազմակերպվում են մի շարք միջոցառումներ ու համերգներ: Վրաստանի կենտրոնական բանկը թողարկել է 5 լարիանոց հատուկ մետաղադրամներ:

ԹՊՀ-ի 100-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը հետեւյալն է. Փետրվարին 7-ին նախատեսվում է ԹՊՀ ART-ի եւ պետական կոնսերվատորիայի միասնական համերգ: Նույն օրը, տեղի կունենա համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը: Փետրվարի 8-ին, առավոտյան 10:30 –ին նախատեսված է տոնական հանդիպում, որին զուգահեռ կանցկացվի նաեւ «Բարձրագույն կրթության հեռանկար` անցյալի վերարժեվորում եւ մտքեր ապագայի վերաբերյալ» խորագրով համաժողով, ԹՊՀ պատվարժան դոկտորի կոչման հանձնման եւ համալսարանի մեդալով պարգեւատրելու արարողություն:

Ուսանողներից ոմանք հայտարարել են, որ փետրվարի 8-ին հնարավորություն չեն ունենա համալասարան մուտք գործել, քանի որ` դռները նրանց համար փակ կլինեն: «Ստիպված եմ համալսարանիս տոնը տանը նշել», EDU.ARIS.GE կայքի հետ զրույցում ասել է ուսանողներից մեկը: Տեղեկատվությունը հերքել է ԹՊՀ-ի վարչությունը, նշելով, որ «700 հոգու համար նախատեսված դահլիճում անհնար կլինի տեղավորել 22 հազար ուսանողի, այդ իսկ պատճառով ներկա կգտնվեն միայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները եւ նրանք, ովքեր մեծ հաջողությունների են հասել»:

EDU.ARIS.GE-ի տեղեկատվությամբ, միջոցառումների եզրափակիչ հատվածը կանցկացվի Մթածմինդայում գտնվող ռեստորաններից մեկում եւ որ այս միջոցառումը չկա համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների ցանկում: Սրա հետ մեկտեղ, ուսանողների համար տոնախմբություն են կազմակերպում ԹՊՀ-ի ուսանողական ինքնակառավարման ներկայացուցիչները:

Համալսարանի վարչությունը միջոցառումների վրա ծախսված գումարի վերաբերյալ նշել է, որ դեռեւս հստակ թվեր չեն կարող ներկայացնել:

Այսօր ԹՊՀ-ում բակալավրիատի, մագիստրատուրայի եւ դոկտորանտուրայի ծրագրերի հետ միասին բարձրագույն պրոֆեսիոնալ կրթական, ինչպես նաեւ կարճաժակետ եւ երկարաժամկետ որակավորման ծրագրեր են իրականացվում: Արտասահմանյան երկրների համալսարանների հետ սերտ համագործակցության հիմքով բոլոր ուսանողները հնարավորություն ունեն մասնակցել փոխանակման եւ միասնական միջազգային կրթական ծրագրերին եւ ստանալ միանգամից երկու ակադեմիական որակավորում:

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը ներկայում Վրաստանի առաջատար գիտահետազոտական հաստատություններից է: Ամեն տարի այստեղ մինչեւ 200 տեղական եւ միջազգային մասշտաբի գիտական դրամաշնորհային նախագիծ է իրականացվում:

Ներկայում ԹՊՀ-ի 7 ֆակուլտետներում սովորում է մինչեւ 22 հազար ուսանող:
www.aliq.ge



Opinion, pooling and voting