Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան. հայերի եւ ադրբեջանցիների նոր սերնդին փոխզիջումը քիչ է հետաքրքրում

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան. հայերի եւ ադրբեջանցիների նոր սերնդին փոխզիջումը քիչ է հետաքրքրում

Ամերիկյան «The Daily Beast» լրատվական կայքի լրագրող Դեյվիդ Ֆրիդլանդերի խնդրանքով քաղաքական վերլուծաբանները ներկայացրել են մի շարք հոռետեսական սցենարներ, որոնց կարող է բախվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահության երկրորդ շրջանում:
Վերլուծաբանների շոշափած թեմաներից մեկը վերաբերել է ԱՄՆ եւ Ռուսաստանի հարաբերություններին` հետխորհրդային երկրների հետ Մոսկվայի հարաբերությունների համապատկերում: Քարնեգիի հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի փոխտնօրեն Մեթյու Ռոժանսկին կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում նոր լարվածությունը Ռուսաստանին, Թուրքիային եւ ԱՄՆ-ին կստիպի միջամտել իրավիճակին: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, հայկական եւ ադրբեջանական կողմերը լավ սպառազինվախծ են եւ հասցրել են նոր սերունդ մեծացնել, որին քիչ է հետաքրքրում փոխզիջումը: Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսումը Ռուսաստանին, Թուրքիային, հավանական է նաեւ ԱՄՆ-ին կստիպի միջամտել, ինչպես նաեւ Սոչիում ձմեռային Օլիմպիադայի նախաշեմին հնարավոր ահաբեկչության դեպքում»,-ասել է վերլուծաբանը:
Ռոժանսկիի կարծիքով` Ռուսաստանը ճնշում կգործադրի Ուկրաինայի, Մոլդովայի, հնարավոր է, անգամ Վրաստանի վրա, որպեսզի նրանք միասնական տնտեսական գոտի ստեղծեն, որին դեմ են հանդես գալիս Բրյուսելն ու Վաշինգոտնը: «Սակայն դա Ռուսաստանի համար մղձավանջ կդառնա, որի հարեւանությամբ գունավոր հեղափոխությունների նոր փուլ կսկսվի»,-կարծում է վերլուծաբանը:
Լուրեր Հայաստանից – NEWS.am



Opinion, pooling and voting