Այս օրերին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական և Սամեբա գյուղերը գտնվում են գայլերի հարձակման ներքո:
Ինչպես պատմում են գյուղերի բնակիչները, գայլերը հարձակվում են ուշ գիշերով: Գայլերի զոհերը գլխավորապես բնակիչների շներն են: Գայլերը բացի փոքր շներից հոշոտել են նաև մեծ շներին: Ամեն տարի գնալով գայրլերի հարձակման դեպքերը շատանում են: Բնակիչները նշում են, որ վախենում են նույնիսկ գիշերով տանից դուրս գալ: