Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում կայացավ հերթական նիստը, որին մասնակցում էին գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչները և գյուղական մասնագետները:
Նիստի ժամանակ բարձրացվեցին 2018թ. իրականացվելիք շինաշխատանքներին, ինչպես նաև գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչների իրավական կարգավիճակին վերաբերող հարցեր:
Քաղաքապետարանի իրավաբանական ծառայության ղեկավար Անդրանիկ Քսպոյանը ներկաներին ծանոթացրեց նոր օրենքի հետ, ըստ որի գյուղերի ներկայացուցիչները դառնում են քաղաքապետարանի հաստիքային աշխատողներ:
Մինչ այժմ նրանք աշխատում էին պայմանագրային հիմունքով:
Մանրամասների մասին ներկայացրեց Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոոյանը: