Նինոծմինդա-Բավրա ավտոմայրուղին գտնվում է անմխիթար վիճակում: Վարորդները հաճախ բողոքում են, որ ճանապարհին առկա վիթխարի փոսերը մեքենաների վնասման և ավտովթարների առաջացման պատճառ են դառնում:
Վարորդները պահանջում են, որ մայրուղին վերանորոգվի: Խնդրի մասին մենք բարձրաձայնեցինք Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչութաձեի մոտ:
Նա մասնավորապես նշեց, որ Հայաստան տանող ճանապարհները հնարավոր է այս տարի վերանորոգվեն, քանի որ դրանք ռազմավարական և կարևոր նշանակություն ունեն:
Մանրամասների մասին լսեք Ակակի Մաչութաձեի հետ մեր զրույցում.