Նինոծմինդայի մունիցիպալիտետում կայացավ Քութաիսիի Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցի շնորհանդեսը:
Զուրաբ Ժվանիայի դպրոցի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի և սակրեբուլոյի նախագահի հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր ծանոթանալ նորընտիր քաղաքապետի և սակրեբուլոյի նախագահի հետ: Դպրոցի ներկայացուցիչները ծանոթացրին դպրոցի ծրագրին, ծրագրում մտցված նոր փոփոխություններին, ներկայացրին նաև ֆինանսական աղբյուրների մասին: Հանդիպմանը Քեթի Մախարաշվիլին ներկայացրեց դպրոցի ծրագրի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչութաձեն և մունիցիպալիտետների ղեկավար անձինք:
Անահիտ Զալալյան