
Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի և սպորտի ծառայությունը Օրոջալար գյուղի թենիսի թիմին նվիրեց թենիսի սեղան։
Ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանի խոսքով՝ դրվատանքի խոսքեր պետք է հնչեցնել թենիսի թիմի մարզիչ Աշոտ Սողոյանի մասին, ում սաները ակտիվ կերպով մասնակցում են տարբեր մրցումների։ Նրա շնորհիվ գյուղում զարգացած է այս սպորտաձևը, իսկ թիմը ամեն տարի զբաղցենում է տարբեր մրցանակային հորիզոնականներ։
Արդեն մի քանի տարի է Օրոջալար գյուղում անցկացվում է սեղանի թենիսի մրցաշար։ Գյուղն այսօր ունի սեղանի թենիսի թե տղաների և թե աղջիկների թիմ։
Մանրամասների մասին լսեք նյութում․