Փետրվարի 9-ին ճանաչողական այցելությամբ Նոր ռադիոկայանի տաղավարում էին գտնվում Հեշտիա գյուղի թիվ 1 հանրային դպրոցի 9-րդ դասարանի սաները։
Աշակերտները ծանոթացան Նոր ռադիոյի աշխատանքին, ականատես եղան, թե ինչպես են ռադիոկայանի աշխատակիցները աշխատում ուղիղ հեռարձակման ռեժիմում։
Աշխատակիցներից յուրաքանչյուրը պատմեց, թե ինչ աշխատանք է կատարում ռադիոկայանում։ Աշակերտները հանդիպման ավարտին հնչեցրին իրենց հետաքրքրող հարցերը և ցանկություն հայտնեցին համագործակցել Նոր ռադիոյի հետ, մասնավորապես ցանկություն հայտնեցին կամավորական աշխատանք կատարել և պատրաստել իրենց նյութերը։
Աշակերտներին Նոր ռադիոյի տաղավար էր ուղեկցել Հեշտիայի թիվ 1 դպրոցի տնօրեն, ՛՛Քաղաքացիական կրթություն՛՛ առարկայի ուսուցչուհի Բեռնիկ (Նանե) Հովսեփյանը։
Մանրամասները լսեք նյութում․
Նյութը պատրաստեց Գարուշ Արզումանյանը