Փետրվարի 10-ին Նինոծմինդա քաղաքում մեկնարկեց բժիշկ-վիրաբույժ Մհեր (Կոլյա) Գրիգորյանի հիշատակին նվիրված բիլիարդի մրցաշարը։
Մրցաշարը կրում է տարածաշրջանային բնույթ։ Մասնակիցները թվով 16-ն են․ նրանցից 6-ը ներկայացնում են Ախալքալաքի, Ախալցիխեի և Ծալկայի մունիցիպալիտետները, իսկ 10-ը՝ Նինոծմինդայի մունցիպալիտետը։
Կոլյա Գրիգորյանի հիշատակին նվիրված այս մրցաշարը անցկացվում է արդեն 5-րդ անգամ։ Մրցաշարի բացման արարողությանը մասնակցում էին Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը, սպորտի բաժնի աշխատակիցները և քահանա Տեր Արմաշ Պողոսյանը։
Մրցաշարը տևելու է 2 օր։
Մանրամասները լսեք ռեպորտաժում․
Նյութը պատրաստեց Գարուշ Արզումանյանը