Լույս է տեսել Վահան Տերյանի ստեղծագործությունների «Ընտիր» ժողովածուն

Լույս է տեսել Վահան Տերյանի ստեղծագործությունների   «Ընտիր» ժողովածուն

Օրերս լույս է տեսել Վահան Տերյանի ստեղծագործությունների “Ընտիր” ժողովածուն: Ժողովածուն լույս է տեսել Տաճատ Վարդապետյանի խմբագրությամբ և Սամվել Կարապետյանի մեկենասությամբ:

Այս առիթով Տաճատ Վարդապետյանը նշել է. “Բարեգործություն ասվածն իր բովանդակությամբ կարծես թե լիարժեք հասցեագրված է հենց Սամվել Կարապետյանին, քանի որ քաջատեղյակ եմ նրա գրեթե բոլոր գործերի մասին և մշտապես բարձր հիացմունք ու հպարտություն եմ ապրում: Ինքս, լինելով ծնունդով ջավախքցի, նաև այս առթիվ պետք է երախտիքս հայտնեմ, որովհետև Սամվել Կարապետյանի բարեգործության հորիզոններից դուրս չի մնում նաև Ջավախքը: Նման համակողմանի ուշադրություն, որ տածում է Սամվել Կարապետյանը, Կարապետյան ընտանիքը՝ համայն հայության նկատմամբ, արժանի է ամենաբարձր գնահատանքի։ Կարապետյան եղբայրների բարձր հովանու ներքո նաև Տերյանի բանաստեղծությունների ժողովածուն լույս ընծայեցինք, որի խմբագրական խորհրդի նախագահը նրա ավագ եղբայրն է՝ Կարեն Կարապետյանը, իսկ ժողովածուն խմբագրել եմ ես: Այս նախաձեռնությունը նույնպես մեծ ընծա է յուրքանչյուրիս համար, որովհետև Վահան Տերյանը համազգային երևութ է, աշխարհառչակ քնարերգու և այս անվան հետ է կապված Կարապետյան ընտանիքի բարգործությունը, որի շնորհիվ լույս ընծայվեց երկերի լիակատար ժողովածուն: Բացի այդ, Կարապետյան եղբայրները ջավախքցի բոլոր ուսանողներին դրամական պարգևներ են հատկացրել, ինչպես նաև՝ մեծ քանակությամբ նվերներ տրամադրել ինչպես ջավախահայերին, այնպես էլ՝ Սամցխե-Ջավախքի բոլոր մանկապարտեզներին ու դպրոցներին”,- իր խոսքում նշել է Տաճատ Վարդապետյանը:



Opinion, pooling and voting