«Ինչպես կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում» թեմայով պրեզենտացիա Հեշտիայի թիվ 2 դպրոցում

«Ինչպես կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում» թեմայով պրեզենտացիա Հեշտիայի թիվ 2 դպրոցում

Թբիլիսիի պետական համալսարանի 100-ի ամյակի առիթով Հեշտիայի թիվ 2 դպրոցում կայացավ հանդիպում աշակերտների և բուհերի ուսանողների միջև։ Հանդիպման նպատակը աշակերտներին ապագա մասնագիտության հարցում ճիշտ ուղղություն ցույց տալն էր։ Ինչ խոսք, մասնագիտության ընտրությունը յուրաքանչյուր մարդու կյանքում շատ կարևոր որոշում է, որի մասին պետք է լուրջ մտածել։

Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական և պետական բժշկական համալսարանների ուսանողները պատրաստել էին պրեզենտացիա, որի միջոցով աշակերտները ծանոթացան, թե ինչպես կարելի է ընդունվել այս կամ այն բուհը, որ բուհը ինչ մասնագետներ է նախապատրաստում, ինչ խոչընդոտների կարելի է հանդիպել ուսումնառության ժամանակ և ինչպես կարելի է հաղթահարել դրանք։

Նյութը պատրաստեց Բորիս Ղարսլյանը



Opinion, pooling and voting