Նինոծմինդա քաղաքում փետրվարի 10-11-ը անցկացվեց բիլիարդի մրցաշար՝ նվիրված բժիշկ-վիրաբույժ Կոլյա Գրիգորյանի հիշատակին։
Մրցաշարը կրում էր տարածաշրջանային բնույթ։ Մասնակիցները թվով 16-ն էին․ նրանցից 6-ը ներկայացնում էին Ախալքալաքի, Ախալցիխեի և Ծալկայի մունիցիպալիտետները, իսկ 10-ը՝ Նինոծմինդայի մունցիպալիտետը։
Մրցաշարը արդեն ավանդական է դարձել, այն անցկացվում է սկսած 2014թ․-ից։ Մրցաշարի անցկացման համար տեղական բյուջեից հատկացվել էր 1000 լարի գումար։
Մրցաշարի երկրորդ օրը որոշվեցին եզրափակչի մասնակիցները։ Եզրափակչում միմյանց հանդիպեցին Նինոծմինդայից Լյուդվիգ Ղարսլյանը և Ախալցիխեից Թոռնիկե Ջանելիձեն։ Թեժ պայքարում հաղթող ճանաչվեց Թոռնիկե Ջանելիձեն։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Լյուդվիգ Ղարսլյանը Նինոծմինդայից, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արթուր Գալիվանջյանը Ախալքալաքից։
Հաղթողները ստացան գավաթներ, իսկ գեղեցիկ խաղ ցուցադրած մասնակիցները ստացան խրախուսական մրցանակներ Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշկույթի և սպորտի ծառայության կողմից։ Մրցանակային տեղեր գրաված մասնակիցները ստացան նվերներ Վանիկ և Գևորգ Մարդոյան եղբայրների կողմից։ Հաղթողը Նինոծմինդայի մարզական դպրոցի տնօրեն նդրանիկ Ղարսլյանի կողմից ստացավ նաև դրամական պարգև։
Մանրամասները մեր նյութում
Նյութը պատրաստեց Գարուշ Արզումանյանը