Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը գտնվում է կարմրուկի համաճարակի շեմին, Նինոծմինդայում գրանցված է կարմրուկով հիվանդացության մեկ դեպք։
Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահության կենտրոնում կայացավ հանդիպում կենտրոնի աշխատակիցների և թաղամասային բժիշկների միջև։ Հանդիպումը նվիրված էր Վրաստանում կարմրուկի վիրուսի արագ տարածման փաստի հետ։ Հանդիպմանը խոսվեց կարմրուկ հիվանդության մասին, թե ինչ վտանգ է այն իրենից ներկայացնում։
Հանդիպման ընթացքում կազմվեց այն անձանց անունների ցուցակը, ովքեր տարբեր պատճառներով չեն անցել կարմրուկի դեմ պատվաստում:
Առողջապահության նախարարությունը պահանջում է ներկայացնել այն անձանց ցանկը, ովքեր մասամբ են անցել պատվաստում կամ ընդհանրապես չեն անցել:
Հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Տիգրան Եղոյանը նշեց, որ պետք է մինչև մարտ ամսվա վերջ անցկացնել կարմրուկի դեմ պատվաստումներ այն անձանց շրջանում, ովքեր չեն անցել այն և այդ ցուցակը ներկայացնել նախարարություն:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում կարմրուկով հիվանդացության ընդամենը մեկ գրանցված դեպք կա: Հիվանդի վիճակը ներկայումս միջին ծանրության է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո:
Անահիտ Զալալյան