Նինոծմինդա քաղաքում առաջին անգամ անցկացվեց հարիսայի փառատոն Բուն Բարեկենդանի տոնի առթիվ։
Նինոծմինդայի մունցիպալիտետի հոգևոր հովիվ Տեր Արմաշ Պողոսյանը օրհնեց հարիսայի կաթսան հարիսայով լի կաթսան և տերունական աղոթքից հետո այն բաժանվեց հավաքված մարդկանց:
Հարիսան ձավարից, հավի արգանակից և մսից պատրաստված շիլա է: Արգանակի մեջ լցված ձավարը եփվում է մսի հետ միասին երեք ժամ շարունակ և համարվում է պատրաստ, երբ այն եփվելով դառնում է միասեռ: Այնուհետև ավելացնում են աղ, պղպեղ, յուղ, և հարիսան կարելի է արդեն ճաշակել:
Տոնը իրենց գեղեցիկ պարային և երաժշտական համարներով գեղեցկացրին “Ծաղկազարդ” համույթը` պարուսույց Սևակ Բդոյանի և «Առավոտ լուսո» երաժշտական անսամբլը Իրինա Ղարսլյանի ղեկավարությամբ:
Քահանա Տեր Արմաշ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց հարիսայի փառատոնի մասնակիցներին։ Քահանան պատմեց նաև տոնի խորհրդի մասին` բնակիչներին կոչ անելով տոնի ավանդույթները փոխանցել սերնդե սերունդ: Փառատոնի ավարտին Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային երիտասարդական կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը տոնի մասնակիցներին նվիրեց փոքրիկ հուշանվերներ։
Բորիս Ղարսլյան