Փետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է

Փետրվարի 13-ը  Ռադիոյի համաշխարհային օրն է

Ռադիոյի համաշխարհային օրը երիտասարդ տոներից է, որը հռչակվել է 2011թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ: Առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2012թ.-ի փետրվարի 13-ին:
Տոնի օրվա ընտրությունը պատահական չէ: 1946թ.-ի փետրվարի 13-ին է առաջին անգամ հեռարձակվել «ՄԱԿ-ի ռադիոն»:

Ըստ տոնի հիմնադիրների՝ այն պետք է ծառայի ռադիոյի ոլորտում աշախատողների միջև եղած համագործակցության ամրապնդմանը:

Ռադիոյի համաշխարհային օրը մի շարք երկրներում զանազան միջոցառումներով են նշում ինչպես ռադիոյի աշխատողները, այնպես էլ ռադիոսերները:

Թե ինչ դեր ունի ռադիոն Նինոծմինդայի հասարակության կյանքում, փորձեցինք պարզել հարցման միջոցով:

Հարցվածների մեծ մասը պատասխանեցին, որ լսում են Նոր ռադիոն և նորությունների մասին առաջինը տեղեկանում են ռադիոյից, ոմանք էլ նշեցին, որ չեն կարող լսել համայնքային ռադիոն ռադիոընդունիչների միջոցով, փոխարենը լսում են մեքենաներում կամ համացանցի օգնությամբ, ոմանք էլ նշեցին, որ ժամանակը չի բավարարում ռադիո լսելու համար:

Մանրամասները լսեք նյութում.


Անահիտ Զալալյան