Փետրվարի 10-ին Հեշտիա գյուղում անցկացվեց մինիֆուտբոլի մրցաշար: Վերջինիս մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի 12 թիմեր:
Միմյանց հետ մրցակցեցին Օրոջալարի, Գանձայի, Սաթխայի, Ջիգրաշենի, Ղաուրմայի, Թորիայի, Ուչմանայի, Ժդանովականի, Մեծ և Փոքր Խանչալիների ու Հեշտիայի երկու թիմեր:
Լարված պայքարում հաղթող ճանաչվեց Հեշտիայի գյուղի թիմը: Մինիֆուտբոլի մրցաշարը կազմակերպել էր Մարտին Արոյանը մի խումբ այլ երիտասարդների հետ:
Մրցաշարի անցկացմանը 250 լարի գումարով աջակցել էր Հեշտիա գյուղից սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Դարբինյանը:
Այդ գումարով գնվել էին մեդալներ և գավաթ: