Ռադիոյի համաշխարհային օրը նշվեց Երիտասարդական կենտրոնում

Ռադիոյի համաշխարհային օրը նշվեց Երիտասարդական կենտրոնում

Փետրվարի 13-ին Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կենտրոնում անցկացվեց հանդիպում Նինոծմինդայի համայնքային ռադիոյի և կենտրոնի ակտիվիստների մասնակցությամբ:

Նոր ռադիոյի տնօրեն Արարատ Թթթյանը ակտիվիստներին ներկայացրեց համայնքային ռադիոյի ստեղծման պատմությունը: Նոր ռադիոն գործում է 2006թ. Би-Би-Си համաշխարհային ծառայության նախագծի և IREX ՛՛Վրաստանի բաց հասարակություն՛՛ և «Ռե» ստուդիայի աջակցությամբ:

Նոր ռադիոն ամեն օր դուրս է գալիս եթեր իր տեղեկատվական, ժամանցային և հեղինակային ծրագրերով:
Երիտասարդական կենտրոնի ակտիվիստներին հետաքրքրում էր այն հարցը, թե ռադիոն ին դժվարություններ է ունեցել իր կայացման ճանապարհին: Նոր ռադիոյի կայքէջը հարմարեցված է հեռախոսային ձևաչափին, որը ավելի գործնական և մատչելի է:

Հանդիպման ավարտին ակտիվիստները ցանկություն հայտնեցին համագործակցել Նոր ռադիոյի հետ:

Անահիտ Զալալյան