Ներկայումս Վրաստանում միջազգային անձնագրի արժեքը, որը տրվում է քաղաքացիներին 10 տարի ժամկետով, կազմում է 100 լարի: Միջազգային անձնագիրը քաղաքացուն տրվում է նրա հայտ ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Նա, ով ցանկանում է անձնագիրը ստանալ արագացված պայմաններում, օրինակ, հայտը ներկայացնելու օրը 100 լարիից բացի քաղաքացին պետք է վճարի լրացուցիչ 105 լարի գումար:
2 օրվա ընթացքում ստանալու համար պետք է վճարել 90 լարի, երրորդ օրը ստանալու համար՝ 50 լարի, իսկ
հինգերորդ օրը ստանալու համար՝ 20 լարի հավելավճար:
Իսկ նույնականացման քարտ ստանալու համար հայտ ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա քաղաքացին պետք է վճարի 30 լարի: Արագացված պայմաններում ստանալու համար քաղաքացին պետք է վճարի ևս 40 լարի:
Պետական ծառայությունների զարգացման գործակալության Նինոծմինդայի բաժնի ղեկավար Սերգեյ Կարախանյանի խոսքով՝ Նինոծմինդայում ներկայումս հնարավոր չէ նույն օրում անձնագիր ձեռք բերել, քանի որ տեղում անձնականացման կենտրոն չկա, այդ պատճառով հնարավոր է անձնագիրը արագացված պայմաններում քաղաքացուն հանձնել հայտը ներկայացնելու երկրորրդ օրը միայն:
Արդյո՞ք մատչելի է անձնագրերի արժեքը Նինոծմինդայի բնակիչների համար, փորձեցինք պարզել հենց բնակիչներից: Հարցվածների մի մասը պատասխանեց, որ ոչ բոլորի համար է մատչելի: Կենսաթոշակային տարիքի բնակիչները նշեցին, որ գոնե իրենց համար ավելի մատչելի լինի:
Մանրամասները լսեք նյութում.
Գարուշ Արզումանյան