՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզում վերսկսվել են պարապմունքները

՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզում վերսկսվել են պարապմունքները

Նինոծմինդա քաղաքի ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզում պարապմունքները վերսկսվել են: Պարապմունքներն այս տարի համեմատաբար ուշ սկսվեցին, որի պատճառը 2017թ. ընդունված նոր չափանիշներն են:

Չափանիշների ներմուծման նպատակը երեխաների դաստիարակության և զարգացման մակարդակի բարձրացումն է:
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մանկապարտեզներում նախադպրոցական կրթությունը իրականացվում է երկու լեզվով, իսկ որոշ մանկապարտեզներում՝ երեք լեզվով:

Ի տարբերություն Նինոծմինդայի մանկապարտեզի, որտեղ պարապմունքները վերսկսվել են փետրվարի 12-ին, գյուղերում մանկապարտեզների պարապմունքները կվերսկսվեն մարտի 1-ին:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց մանկապարտեզի տնօրեն Նարինե Գինոսյանը, գյուղերում մանկապարտեզները աշխատում են 10 ամիս, օրեկան 4 ժամ, իսկ Նինոծմինդա քաղաքում՝ 8 ժամ: Նրա խոսքով՝ քաղաքի մանկապարտեզում տրվում է երեքանգամյա սնունդ, իսկ գյուղերի մանկապարտեզներում սնունդ չի տրվում, որովհետև դրա համար մեծ ֆինանսներ են պետք:

Մանրամասների մասին զրուցեցինք ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզի տնօրեն Նարինե Գինոսյանի հետ.



Opinion, pooling and voting