Եվրոպան կաջակցի Վրաստանին՝ Ռուսաստանի հետ երկխոսության հարցում. Լեհաստանի ԱԳՆ ղեկավար

Եվրոպան կաջակցի Վրաստանին՝ Ռուսաստանի հետ երկխոսության հարցում. Լեհաստանի ԱԳՆ ղեկավար

Եվրոպական Միությունը կօգնի Վրաստանին Ռուսաստանի հետ տարածքային ամբողջականության վերականգնման մասին երկխոսության հարցում, եթե Վրաստանը ներքին քաղաքականության մեջ պահպանի եվրոպական չափանիշները: Այս մասին նշել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին՝ իր վրացական կոլեգայի՝ Մայա Պանջիկիձեի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է РИА Новости-ին:
Ըստ նրա, նոր իշխանություններին բավարար չէ ուղղակի իրականացնել ասսոցացման և վիզային երկխոսությունների շրջանակներում առկա պահանջները: Անհրաժեշտ է նաև ներքին քաղաքականությունը «եվրոպական ոգով» վարել:
«Անհրաժեշտ է և առաջինը, և երկրորդը: Այդ ժամանակ ԵՄ-ն նախկինի պես կօգնի Վրաստանին Ռուսաստանի հետ իր երկխոսության ժամանակ, որպեսզի վերականգնեն տարածքային ամբողջականությունը»,- նշել է Սիկորսկին:
Վրաստանի Արտաքին գործերի նախարար Պանջիկիձեն երկուշաբթի օրը հանդիպել է Լեհաստանի մի շարք բարձրաստիճան այրերի հետ: Մայա Պանջիկիձեն որպես Արտաքին գործերի նախարար, առաջին անգամ է այցելել Լեհաստան:tert.am



Opinion, pooling and voting