
Փոկա գյուղում շատացել է թափառող շների քանակը, ինչը առաջացնում է բնակիչների դժգոհությունը: Բնակիչները նշում են, որ վախենում են փողոցներով քայլել:
Թափառող շների խնդիրը հատկապես անհանգստացնում է փոքր տարիքի դպրոցականների ծնողներին:
՛՛Դպրոցի հարակից տարածքում մշտապես թափառող շների ոհմակ կա՛՛,- նշում են բնակիչները:
Քաղաքապետի Փոկա գյուղի ներկայացուցիչ Վաչագան Ալվանջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդրի առնչությամբ դիմել են ղեկավարությանը և ստացել են պատասխան, որ ներկայումս մշակվում է ծրագիր, որպեսզի թափառող շները այլևս չանհանգստացնեն բնակիչների անդորրը:
Վրաստանի օրենսդությունը արգելում է կենդանիների հետ դաժան կերպով վարվել:
Քանի դեռ մշակվում է համապատասխան ծրագիր, թափառող շները դեռ քայլելու են փողոցներով: Մնում է ծնողներին և երեխաներին խորհուրդ տալ փողոցներն անցնելիս լինել հնարավորինս զգույշ և ուշադիր:
Գարուշ Արզումանյան