Վրաստանում կարմրուկի համաճարակ է. Գամկղրելիձե

Վրաստանում կարմրուկի համաճարակ է. Գամկղրելիձե

«Վրաստանում կարմրուկի համաճարակ կա, ոչինչ չունենք թաքցնելու», – այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվամիջոցին հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն, փոխանցում է Ալիք Մեդիա լրատվականը:

«Այսօրվա տվյալներով, 268 դեպք է արձանագրվել Վրաստանում: Հատկապես շատ դեպքեր են արձանագրվում Աջարիայում՝ 65-70 տոկոսը կենտրոնացված է հենց այնտեղ, սակայն հիվանդների թիվն աճում է նաեւ Թբիլիսիում»,- ասել է նա։

Գամկղրելիձեն նշել է, որ կարմրուկի դեմ պատվաստում շատ երեխաներ չեն ստացել, ուստի բոլոր մանկապարտեզներում և դպրոցներում այժմ վերահսկողություն է իրականացվում և երեխաները ստուգվում են՝ արդյո՞ք պատվաստված են, թե ոչ։

«Կարմրուկով շատ հիվանդներ են արձանագրվում նաեւ մեծահասակների՝ 20-ից 40 տարեկան բնակչության՝ հատկապես կանանց շրջանում»,- ասել է Գամկղրելիձեն:
www.aliq.ge



Opinion, pooling and voting