
Նինոծմինդայի Access խմբի տեսահոլովակը Օդնոկլասսնիկի սոցիալական կայքէջում ավելի քան 7,500 դիտում ունի, որն աննախադեպ ցուցանիշ է:
Կոչ ենք անում բոլորին աջակցել մեր պատանիներին անցկացվող մրցույթում` քվեարկելով նրանց տեսահոլովակի օգտին facebook.com սոցցանցում:
Հիշեցնենք, որ սա առաջին տեսահոլովակն է Նինոծմինդայում, այն ռեպ ժանրում է: Տեսահոլովակը նկարահանել է Կարեն Շահբեկյանը: Երգը կատարում է 16-ամյա Արտյոմ Այվազյանը, ով առաջին անգամ է ռեպ կարդում:
Նոր ռադիոն խմբին ցանկանում է հետագա հաջողություններ: