
Նինոծմինդայի համայնքային ռադիոն գործարկել է Nor.ge կայքէջի հայերեն մասի նոր տարբերակը, որը հարմար է ինչպես համակարգչային, այնպես էլ հեռախոսային ձևաչափով ընթերցելու համար: Կայքէջի պարզեցված և նորացված դիզայնը թույլ է տալիս ընթերցողներին հեշտությամբ գտնել իրենց հետաքրքրող նորությունը կամ ֆոտոպատմությունը:
Նոր ռադիոյի ընթերցողները համացանցում կարող են որոնել և գտնել “Nor.ge в вашем мобильнике” հեռախոսային հավելվածը և մատչելի ձևով ընթերցել մեր լրագրողների կողմից պատրաստած նորությունները և դիտել տեսանյութերը: