
Բաթումի քաղաքի դպրոցական Դավիթ Ջինչարաձեն արժանացել է 1 մլն դոլարի դրամաշնորհի Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանում սովորելու համար (New York University Abu Dhabi – NYUAD):
Այս մասին Batumelebi թերթին տված հարցազրույցում պատմել է անձամբ Դավիթ Ջինչարաձեն:
Բաթումիի «21-րդ դար» մասնավոր գիմնազիայի 12-րդ դասարանի աշակերտը Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանում սովորելու մասին իմացել է պաշտոնական նամակից:
«Ավարտելուց հետո ես ուսումս կշարունակեմ Աբու Դաբիում եւ կսովորեմ քաղաքագիտություն եւ միջազգային հարաբեություններ, ինչպես նաեւ լրագրություն: Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանն ամբողջությամբ ֆինանսավորում է իմ ուսումն այդ բուհում, Էմիրաթներում բնակվելը եւ այլ հարակից ծախսերը, իսկ դա 1 մլն դոլարից ավել է», – ասել է նա:
Նրա խոսքով՝ համալսարանում ընտրությունը բավական խիստ է եղել: Դավիթը մի քանի շաբաթ այցելել է Աբու Դաբի, որտեղ հաջողությամբ անցել է հարցազրույցը եւ արդյունքում կարողաղցել է առաջ անցել 10 հազար դիմորդների շարքից: