Նինոծմինդայի դահուկասահորդները Բակուրիանիի մրցաշարից վերադարձան 6 մեդալով

Նինոծմինդայի դահուկասահորդները  Բակուրիանիի մրցաշարից վերադարձան 6 մեդալով

Փետրվարի 24-25-ը Բակուրիանիում անցկացվեց դահուկասպորտի մրցաշար՝ նվիրված Բակուրիանիի տոնին: Նինոծմինդա քաղաքի դահուկասահորդները մրցաշարում նվաճեցին 6 մեդալներ /1 ոսկի, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ/:

Երկու ամսվա ընթացքում Նինոծմինդայի դահուկասահորդները ինտենսիվ կերպով մարզվել էին մարզիչ Հովհաննես Ղարսլյանի ղեկավարությամբ:

Մրցաշարին մասնակցում էին մինչև 15 տարեկան, 15-25 տարեկան, 25-55 տարեկան և 55 տարեկանից բարձր դահուկասահորրդները:

Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Նասլետ Բդոյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Գևորգ Իրիցյանը և Աղասի Հովհաննիսյանը, երրորդ հորիզոնականը՝ Արման Վանցյանը, Գուրգեն Ղարսլյանը և Երվանդ Սավոյանը:


Լուսանկարը վերցված է Գարիկ Բդոյանի ֆեյսբուքյան էջից