
Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնում կայացավ լուսանկարների ցուցահանդես ՛՛Մեր ձմեռը՛՛ խորագրով: Ցուցահանդեսը կազմակերպել էր Ռուզաննա Սիրականյանը:
Վերջինս աշակերտների հետ անցկացրել էր լուրջ աշխատանք, որում երեխաները մեծ երևակայություն և ստեղծագործական պոտենցիալ էին ցուցաբերել, նրանք սովորել էին ճիշտ նկարել լույսն ու ստվերը, ճիշտ կերպով օգտագործել գունային համադրությունները:
Հաջորդ ցուցահանդեսը նվիրված է լինելու Վրաստանի և Հայաստանի առաջին հանրապետությունների 100-ամյակին: