Մեկ տարի առաջ անհայտ անձինք գողացել են Նինոծմինդա քաղաքի Գոգոլի փողոցի կոյուղու 3 դիտանցքի կափարիչները:
Փողոցի բնակիչները նշում են, որ ներկայումս դիտանցքները բաց վիճակում են: Նրանք ղեկավարությունից խնդրում են լուծել այս խնդիրը: Բնակիչների խոսքով՝ բաց դիտանցքները վտանգավոր են թե հետիոտնի և թե տրանսպորտի համար հատկապես գիշերային ժամերին: Ավելին, ուժեղ սառնամանիքների ժամանակ հնարավոր է փողոցի կոյուղագիծը սառչի, իսկ ամռանը բաց դիտանցքներից ամբողջ փողոցում գարշելի հոտ է տարածվում:
Բնակիչներից մեկն էլ նշեց, որ մեղավորը բնակիչներն են, քանի որ չեն սիրում, որ ամեն ինչ գեղեցիկ ու լավ վիճակում լինի:
Նշենք, որ Գոգոլի փողոցում կոյուղագիծը անցկացվել է 2013թ. և բոլոր դիտանցքների վրա տեղադրվել են կափարիչներ:
Խնդրի առնչությամբ մենք դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան, որտեղ մեզ պատասխանեցին, որ այդ ուղղությամբ դեռևս ոչինչ ձեռնարկված չէ, սակայն երբ սկսվեն քաղաքի փողոցներում կոյուղագծերի անցկացման շինաշխատանքները, այդ ժամանակ հնարավոր և տեղադրել նոր կափարիչներ նաև Գոգոլի փողոցում:
Մանրամասները լսեք նյութում.
Նյութը պատրաստեց Բորիս Ղարսլյանը