
Վրաստանյան Alliance Group շինարարական ընկերությունը Բաթումիում Alliance Palace 54 հարկանի երկնաքեր է կառուցում, որի առաջին 12 հարկերը կզբաղեցնի Marriott հյուրանոցը, իսկ վերևի հարկերում կլինեն էլիտար բնակարաններ։
Նոր ծրագրի մասին propertygeorgia.ge-ին պատմել է ընկերության տնօրեն Ակակի Սոնգուլիա՝ նշելով, որ սա կլինի ութերորդ Marriott հյուրանոցը Վրաստանում, իսկ Բաթումիում՝ երկրորդը։
Alliance Group-ը շինարարական աշխատանքները կավարտի 2020 թվականին։ 160 սենյակ ունեցող Marriott հյուրանոցի բացումը նախատեսվում է 2021 թվականին։ Ծրագրի համար ներդրվել է 80 միլիոն դոլար։
Ըստ Սոնգուլիայի՝ Alliance Palace-ի էլիտար բնակարանների 95 տոկոսն արդեն վաճառված են։