Հանրային օբյեկտների սեփականատերերի կողմից երրորդ անձի առջև քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրումը գործարկվելու մարտի 1-ից:
Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման համաձայն, սեփականատերերի կողմից երրորդ անձի ապահովագրումը կգործի հետևյալ օբյեկտներում.
Առևտրի կենտրոն, շուկա (բացի գյուղատնտեսական ապրանքի իրացման համար նախատեսված հատուկ առևտրային գոտուց կամ ավտոշուկայից)
Բենզալցակայան կամ/կամ գազալցական և հյուրանոց (100 և ավել տեղ ունեցող հյուրանոց, հանգստատուն):
Որոշման համաձայն, առևտրի կենտրոնի/շուկայի դեպքում տուժածի կյանքին և առողջությանը հասցված վնասի ապահովագրական լիմիտը սահմանվում է 300 000 լարիով, իսկ օբյեկտում կոմերցիոն գործունեությամբ զբաղված ձեռնարկատերը սուբյեկտի գույքին (շարժական գույք, պահուստ) հասցված վնասին – օբյեկտում գործող կոմերցիոն օբյեկտների քանակի արտադյալով 15 000 լարիով, 15 միլիոն լարիից ոչ ավելի:
www.1tv.ge