Վրաստանի ԿԳՆ-ն հստակեցրել է 1-ին դասարանցիների տարիքը

Վրաստանի ԿԳՆ-ն հստակեցրել է 1-ին դասարանցիների տարիքը

Նոր ուսումնական տարում առաջին դասարան կարող են գնալ այն երեխաները, որոնց 6 տարին կլրանա մինչև 2018-ի սեպտեմբերի 17-ը:

Վրաստանի հանրային դպրոցներում դասապրոցեսը սովորաբար մեկնարկում է սեպտեմբերի 15-ին, այս տարի այդ օրը շաբաթ է, և որոշվել է, որ 2018-19 ուստարին կմեկնարկի երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ից:

Աշակերտների գրանցման ժամկետները դեռևս չեն հրապարակվում, գրանցման ամսաթիվը հստակեցվելուց հետո հնարավոր կլինի գործընթացն անցնել www.emis.ge կայքում:

Ըստ Վրաստանում գործող կարգի՝ սեպտեմբերի երկրորդ կեսին ծնված երեխաները չեն կարող առաջին դասարան ընդունվել: Սա բազմաթիվ ծնողների մոտ բողոքի ալիք է առաջացնում:

Միանշանակ չեն նաև կարծիքներն այն հարցի շուրջ, թե որ տարիքում է ճիշտ երեխային առաջին դասարան ուղարկել: Վեճերն արդեն շարունակվում են մի քանի տարի: Ըստ ԿԳՆ-ի որոշման՝ 2010-ից երեխաներին կարելի էր դպրոց ընդունել նաև 5 տարեկանում: Այս նախաձեռնությունը դրական ընդունվեց ծնողների կողմից՝ հաշվի առնելով 12-ամյա կրթության անցնելու փաստը (2008): 2012-ին 5 և 6 տարեկան առաջին դասարանցիների թիվը փաստացի հավասարվեց:

Հիշեցնենք՝ 5 տարեկանում առաջին դասարան ընդունելու նախաձեռնությունը պատկանում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, 2012-ին իշխանափոխությունից հետո որոշում է կայացվել վերադիտարկել այս հարցը:

www.aliq.ge