Հեշտիայի թիվ 2 դպրոցում անցկացվեց վիկտորինա-մրցույթ

Հեշտիայի թիվ 2 դպրոցում  անցկացվեց  վիկտորինա-մրցույթ

Մարտի 1-ին Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցում կայացավ պատմություն առարկային նվիրված վիկտորինա-մրցույթ, որին մասնակցում էին 10-րդ դասարանի աշակերտները:

Մրցույթն իրենից ներկայացնում էր նկարների գուշակություն: Նկարի ընտրությունից հետո վիկտորինայի մասնակիցը պետք է պատմեր նկարում պատկերված պատմական հերոսի մասին:

Վիկտորինայի ընթացքում մասնակիցնները հնարավորութուն ունեին հարցեր ուղղել իրենց մրցակիցներին: Դպրոցի տնօրեն Լալազար Արոյանի խոսքով՝ նմանատիպ վիկտորինաները օգնում են աշակերտներին զարգացնել ուշադրությունը, տրամաբանությունը և հիշողությունը, ինչպես նաև վերստուգել սեփական գիտելիքները առարկաների ուղղությամբ:
Մանրամասները լսեք նյութում.


Նյութը պատրաստեց Գարուշ Արզումանյանը