
Մարտի 3-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում կայացավ Արամաշոտ Բաբայանի ՛՛Գնա մեռի, արի սիրեմ՛՛ տրագիկոմեդիայի բեմադրությունը:
Բեմադրման ռեժիսորը Արկադի Սիմոնյանն էր: Չնայած այն հանգամանքին, որ դահլիճում շատ քիչ հանդիսատես կար, այնուամենայնիվ ներկայացումը կայացավ:
Ռեժիսոր Արկադի Սիմոնյանի խոսքով, թեկուզ մեկ հոգի էլ գտնվեր դահլիճում, ապա ներկայացումը կայանալու էր: Դերակատարները ոչ պրոֆեսիոնալ դերասաններ էին, ովքեր աշխատում են Մշակույթի կենտրոնում:
Հանդիսատեսը գոհ էր ներկայացումից, նրանցից մի քանիսը նշեցին, որ լավ կլիներ, որպեսզի մարդիկ հարգեին դերասանների աշխատանքը և գային ներկայացումը դիտելու:
Ներկայացումից հետո ելույթ ունեցավ Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը՝ նշելով, որ ցավոք սրտի դահլիճում այնքան հանդիսատես կար, որքան դերասան՝ բեմում:
Մանրամասները լսեք նյութում.
Նյութը պատրաստեց Անահիտ Զալալյանը