Համաձայն Վրաստանի հանրային կապերի ազգային կոմիտեի տվյալների՝ Վրաստանի բնակչությունը ամեն տարի բջջային կապից օգտվելու համար վճարում է ընդհանուր հաշվով ավելի քան 67 միլիոն լարի:
Վերոնշյալ գումարը միմյանց միջև բաժանում են բջջային օպերատորներ Մագտիկոմը, Ջեոսելը, Մոբիթելը (Բիլայն) և Սիլկնեթը:
Իսկ ինչպիսին է իրավիճակը Նինոծմինդայի մունիցիպալիտետում և որ բջջային կապից են օգտվում բնակիչները, փորձեցինք պարզել հարցման միջոցով:
Հարցման արդյունքում պարզվեց, որ բնակիչները մեծ մասամբ օգտվում են Մոբիթել (Բիլայն) օպերատորից, քանի որ թե տեղական և թե արտասահմանյան զանգերի սակագները ավելի մատչելի են: Սակայն հաճախ այն ծանրաբեռնված և ռադիոծածկույթից դուրս է գտնվում:
Մյուս օպերատորներից օգտվողները նշեցին, որ սակագները բարձր են, սակայն կապի որակը լավ է:
Վրաստանի բջջային օպերատորների ռեյտինգը 2017 թ.