Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շրջանակներում կոոպերատիվները լավագույն միջոցն են Եվրոպական Միության շուկա դուրս գալու համար: Իսկ ի՞նչ է կատարվում այդ ուղղությամբ:
Նինոծմինդայում շատերը միանում են կոոպերատիվներին, որպեսզի օգտվեն առավելություններից և ստանան դրամաշնորհներ: Սակայն փորձագետների կարծիքով՝ կոոպերատիվները արդյունավետ են այն դեպքում, երբ ֆերմերները շեշտը դնում են կոոպերատիվների հետ համագործակցության վրա՝ իրենց բիզնես շահերից ելնելով:
Նինոծմինդայի մունիցիպալիտետն ունի 32 գյուղ, որտեղ գրեթե բոլորը զբաղվում են գյուղատնտեսությամբ մեծ կամ փոքր մասշտաբներով: Շատերն ունեն 50 կամ 80 ար հողամաս, որը մշակելն անգամ շատ դժվար է: