Վրացական բանտերում տեսաձայնագրող սարքեր են գտել

Վրացական բանտերում տեսաձայնագրող սարքեր են գտել

Ոստիկանության աշխատակիցները վրացական մի շարք բանտերում տեսաձայնագրող եւ գաղտնալսող սարքեր են գտել: Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ փոխխոսնակ Նինո Գիորգոբիանին այսօր՝ հունվարի 29-ին կայացած ճեպազրույցում:
Ըստ նրա՝ «տեսաձայնագրող եւ գաղտնալսող սարքերը մի շարք վրացական բանտերում ապօրինաբար տեղադրվել էին» 2006-2010թթ.՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս: Այդ հաստատությունների շարքում են Թբիլիսիի №8 եւ №9 բանտերը, Բաթումի №3 բանտը, Քութայիսի №2 բանտը, Զուգդիդի №4 բանտը եւ այլն:
Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից քիչ ժամանակ առաջ Վրաստանում «բանտային սկանդալ» ծավալվեց: Վրացական սոցիալական կայքերում եւ հեռուստաալիքների եթերներում տարածվեցին Գլդանի բանտի դաժան կտտանքների կադրերը: Երկրում բողոքի ցույցեր տեղի ունեցան: Պատժի իրականացման եւ ՆԳՆ նախարարները լքեցին իրենց պաշտոնները: Գործի հետաքննությունը շարունակվեց նոր իշխանությունների օրոք: Դեկտեմբերի վերջին Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ ՆԳՆ-ի տարածած բանտարկյալների կտտանքների կադրերը նկարահանվել էին արդարադատության նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Զուրաբ Ադեիշվիլիի պատվերով:news.am



Opinion, pooling and voting