Վրաստանի Կրթության և գիտության, ինչպես նաև Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունները Քաղաքացիական հասարակության և հաշտեցման հարցերով պետական նախարարի ապարատի աջակցությամբ հայտարարել էին մրցույթ ոչ վրացալեզու հանրակրթական հաստատությունների համար: Մրցույթը իրենից ներկայացնում
էր ներկայացում „ჩემი პირველი ქართული როლი“ (Իմ առաջին դերը վրաց լեզվով) անվանմամբ: Մրցույթի մասնակիցները ներկայացումները պետք է բեմադրեին վրաց լեզվով:
Մրցույթին մեր մունիցիպալիտետից մասնակցում էին 3 դպրոցներ` Հեշտիայի թիվ 1, թիվ 2 և Փոկայի հանրային դպրոցները:
Հեշտիայի թիվ 1 դպրոցը ցուցադրեց ներկայացում “Իմ հայրենիքը Վրաստանն է” անվանմամբ` նվիրված Վրաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:
Հեշտիայի թիվ 2 դպրոցը պատրաստել էր “Մոխրոտը” հեքիաթի բեմադրությունը վրաց լեզվով, իսկ Փոկայի դպրոցը բեմադրեց ներկայացում “Քաղաքի կյանքը” անվանմամբ:
Մրցութային կոմիտեն վերջում ընտրելու է լավագույն աշխատանքները:
Նոր ռադիոն մրցույթի արդյունքների մասին կտեղեկացնի իր հաջորդ նյութերում.
Գարուշ Արզումանյան