Ծնունդով Օրոջալար գյուղից Աշոտ Նորսոյանի ընտանիքը հայրենի գյուղի համար հատկացրել է 2400 լարի բարեգործական նպատակով:
Աշոտ Նորսոյանն ապրում Է Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում, որտեղից իր եղբոր և որդիների հետ նվիրել է նոթբուք հայրենի գյուղի “Նարեկ” մանկապարտեզին, օգնել է մանկապարտեզի տանիքի վրա տեղադրել ջրահեռացման համակարգ և օգնություն տրամադրել նաև սոցիալապես անապահով 10 համագյուղացիների` սննդամթերքի տեսքով:
Աշոտ Նորսոյանն առաջին անգամ չէ, որ օգնում է իր գյուղին:
Նա Նոր տարվա նախաշեմին գյուղի մարզիկներին և մանկապարտեզի սաներին նվերներ էր ուղարկել, իսկ դպրոցի համար ուղարկել էր մարզական գույք:
Մանկապարտեզի վարիչ Նաիրուհի Չոբանյանի խոսքով` Նորսոյանը խոստացել է նաև մանկապարտեզում կապիտալ վերանորոգում իրականացնել:
Նվերներն ու օգնությունը հասցեատերին հասցնելու համար օգնեցին Աշոտ Նորսոյանի հարազատներից Կարինե Կաջոյանը և համագյուղացի Աշոտ Սողոյանը: Վերջինս նշեց, որ առաջիկայում ևս սպասվում են նման բարեգործական ակցիաներ Աշոտ Նորսոյանի կողմից:
Անահիտ Զալալյան