Հեշտիա գյուղում բացվեց մանկական սրճարան

Հեշտիա գյուղում բացվեց  մանկական սրճարան

Մարտի 7-ին “Տրփանջյան հիմնադրամի գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում Հեշտիա գյուղում կայացավ անհատ ձեռներեց Գայանե Հովսեփյանին պատկանող հարսանեկան սրահին կից մանկական սրճարանի բացման արարողությունը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ծրագրի ներկայացուցիչներ Զորայր Կիրակոսյանն ու Նարինե Գինոսյանը, ինչպես նաև Հեշտիա գյուղի բնակիչները իրենց երեխաների հետ: Միջոցառման ավարտին Միկիի և Պանդայի կերպարանք ընդունած դերասանները ուրախացրին երեխաներին իրենց պարերով և խաղով:

Ծրագրով մանկական սրճարանի ստեղծման համար հատկացվել է 20 հազար լարի գումար, որի շրջանակներում մեծացվել է հարսանեկան սրահի տարածքը և ձեռք են բերվել մանկական խաղային պարագաներ` բատուտ և սղարան:

“Տրփանջյան” հիմնադրամը Նինոծմինդայում գործում է 2009 թ.-ից: Այն անցկացնում է բիզնես-պլանների կազմման և մարքեթինգի դասընթացներ:
Դասընթացը յուրացնելուց հետո բնակիչները հնարավորություն են ստանում ստեղծել իրենց բիզնեսը` ցածր տոկոսով վարկ վերցնելով:

Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց “Տրփանջյան” հիմնադրամի ներկայացուցիչ Զորայր Կիրակոսյանը.


Գարուշ Արզումանյան