SJGS գազամատակարարող ընկերությունը մեկ անգամ ևս հիշեցնում է բնական գազից անվտանգ օգտվելու կանոնների մասին:
Լրացուցիչ անգամ ընկերության աշխատակիցները բնակիչներին ծախսված գազի կտրոնները հանձնելուց բաժանում են նաև անվտանգության կանոնների մասին տեղեկատվական թերթիկներ:
«Գազային համակարգի անվտանգության համար տեխնիկական կանոնակարգերի հիմնական պահանջների հաստատման մասին» Վրաստանի կառավարության հունվարի 22-ի թիվ 101 որոշման 8-րդ գլխի 18-րդ հոդվածի համաձայն, խստիվ արգելվում է.
1. Գազով աշխատող բոլոր տեսակի ջեռուցման սարքերի եւ ջրատաքացուցիչների տեղադրում եւ շահագործում,
2. Բնական գազի գողացում ցանկացած գործիքով եւ մեթոդով,
3. Ոչ ստանդարտ գազային ինքնաշեն սարքավորումների օգտագործում,
4. Գազային տեխնիկայի եւ գազամուղների ինքնակամ տեղադրում,
5. Գազի օգտագործում անջատող սարքերի բացակայության դեպքում,
6. Գազով աշխատող սարքերը առանց ստուգման թողնել
7. Գազամուղի եւ գազային սարքավորումներից գազի արտահոսքի հայտնաբերման նպատակով կրակի օգտագործում,
8. Գազի սարքավորման տեղադրում այն վայրում, որը նախատեսված է հանգստի և քնի համար,
9. Օդափոխման ուղիների օգտագործումը որպես ծխնելույզ,
10. Լոգասենյակում ջեռուցման վառարանների եւ այլ տեսակի սարքավորումների տեղադրում:
Անահիտ Զալալյան